ԱՄՆ-ը ավելի շատ աջակցություն կցուցաբերի Իրաքին՝ Մոսուլ քաղաքը ԻՊ ահաբեկչական խմբավորումից ազատելու համար՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը: Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ այս անգամ աջակցությունը ավելի մեծ կլինի, քան երբ «Իսլամական պետություն»-ից ազատագրվում էր Ռամադին: Մոսուլը Իրաքի երկրորդ քաղաքն է, ահաբեկիչները գրավել են երկու տարի առաջ: